ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

Ասֆալտապատման փուլում է Գեղարքունիքի Ծաղկունք համայնքի գյուղկենտրոնից դպրոց տանող ճանապարհը

Ասֆալտապատման փուլում է Գեղարքունիքի Ծաղկունք համայնքի  գյուղկենտրոնից դպրոց տանող ճանապարհը
14.06.2012 | 01:16

«Դար» հիմնադրամի տրամադրած 30 միլիոն դրամի հաշվին սկսվել են Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի գյուղկենտրոնից դպրոց տանող 500 մ ընդհանուր երկարությամբ (3500 քառ. մ մակերեսով) ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է «Հրազդան ՃՇՇ» ԲԲ ընկերությունը, կավարտվեն մի քանի օրից:

Դիտվել է՝ 1784

Մեկնաբանություններ